ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.08.2016 16:43
Շմոլ գազի թունավորում
Օգոստոսի 1-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության խումբն Ավանի Աճառյան փողոցի 13 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխել 2002 թ. ծնված Էմմա Մ.-ին, 1972 թ. ծնված Նաիրա Մ.-ին և 1994 թ. ծնված Մարիամ Մ.-ին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Կատարվում է հետաքննություն: