ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2019 13:01
Շենգավիթի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի բնակարաներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի 29-ամյա մի բնակչի:
Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 21-ի սահմաններում, գողացել է Եղիշե Թադևոսյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը: Հետագա միջոցառուներով ոստիկանները պարզել են, որ կասկածվողը մեկ ամիս առաջ, օգտվելով Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում գտնվող արհեստանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, փող էր գողացել։
Նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել նաև Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի 45-ամյա մի բնակիչ: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 19-ին և 14-ին գողացել է Այվազովսկու փողոցում և Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի երկու մեքենաների մարտկոցները:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: