ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.09.2019 18:10
Շենգավիթի ոստիկանները գողության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթի պահպանության բաժնի և համայնքային ոստիկանների հետ առևտրի կենտրոններից մեկում հայտնաբերել ու գողության կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզում ապրող 40-ամյա մի կնոջ։ Նրա անձնական խուզարկությամբ օծանելիք է հայտնաբերվել։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ այն գողացել է խանութ-սրահից։ Գողոնը վերցվել է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։