ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.11.2019 12:32
Շենգավիթի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նոյեմբերի 2-ին, ժամը 17.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 15 ու 16 տարեկան երկու պատանու և Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ նոյեմբերի 2-ին, ժամը 16-ին, ևս երկու հոգու հետ, Ֆրունզեի փողոցում կայանված «Նիսան Տիդա» մեքենայի ապակին կոտրել ու գողացել են դրամապանակ:
Նրանք խոստովանել են նաև, որ մայիս-նոյեմբեր ամիսներին Շենգավիթ վարչական շրջանում կայանված մեքենաներից կատարել են գողություններ: Մասնավորապես պարզվել է, որ բերման ենթարկվածներից 19-ամյա երիտասարդը սեպտեմբերի 23-ին Մանթաշյան փողոցում կայանված «Նիսանի» սրահից գողացել էր դրամապանակ՝ փաստաթղթերով:
Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Օգոստոսի 19-ին, ժամը 11.50-ին, ոստիկանություն էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ վերջին կես ժամում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Սևանի փողոցում կայանված «Ֆորդ Տրանզիտի» սրահից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի բնակիչ 56-ամյա մի տղամարդ, որը հոկտեմբերի 22-ից Շենգավիթի բաժնի կողմից արդեն իսկ հետախուզման մեջ էր գողության փորձի մեղադրանքով:
Նոյեմբերի 2-ին Երևանի Հաղթանակ թաղամասից նա բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: