ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.07.2019 16:33
Շենգավիթի ոստիկանները կողոպուտի դեպքը բացահայտեցին կարճ ժամանակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Հուլիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մի տղամարդ Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի նրբանցքներից մեկում պոկել էր 66-ամյա մի կնոջ ոսկյա շղթան ու փախել:
Շենգավիթի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեցին՝ ընդամենը ժամերի ընթացքում պարզելով հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող տղամարդու ինքնությունը։ Շուտով հայտնի դարձավ նաև նրա գտնվելու վայրը և հուլիսի լույս 11-ի գիշերը 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ տվեց խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Կատարվում է քննություն։