ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2019 18:53
Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
![Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)](/resources/police/img/news/big/1568904897,8891.jpeg)
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Սևանում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Ծովագյուղում ապրող 59-ամյա մի տղամարդու։ Բնակարանին կից խորդանոցի զննությամբ հայտնաբերվեց, առգրավվեց ու փաթեթավորվեց մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 38 գրամից ավելի։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրանյութ են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։