ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.01.2019 13:11
Սևանի ոստիկանները բացահայտեցին հունվարի 1-ին կատարված դանակահարությունը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հունվարի 1-ին, ժամը 21.50-ին ոստիկանության Սեվանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի շրջանում ստացած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա Նորիկ Ա.-ն:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժշկը տեղեկացրել է, որ տուժածը ի վիճակի չէ բացատրություն տալու:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշով:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևանի Նալբանդյան 42 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 18-ամյա Արսեն Ա.-ն դանակով հարվածել է Նորիկ Ա.-ի որովայնին:
Արսեն Ա.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: