ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2018 18:34
Շենքի առաջին հարկում փորձել էր սեռական բնույթի գործողություններ կատարել /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Դեկտեմբերի 11-ի գիշերը ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ ստացվեց։ 20-ամյա աղջիկը հայտնում էր, որ ժամը 0։05-ի սահմաններում իրենց շենքի առաջին հարկում, անծանոթ մեկը մոտեցել է իրեն, հրել գցել աստիճանահարթակին և հակառակ իր կամքին փորձել սեռական բնույթի գործողություններ կատարել։
Նշված արարքը կատարած անձին հայտնաբերելու համար, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներից մի քանի օր պահանջվեց։ Դեկտեմբերի 19-ին, նրանք օպերատիվ տեղեկություններ ստացան, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Աշտարակի բնակիչ 23-ամյա Վարդան Հարությունյանը։ Շուտով նա հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։
Հարությունյանը ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմնին և ձերբակալվել։
Քննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: