ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.09.2014 19:38
Հերթական սեմինար-պարապմունքը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ հերթական սեմինար-պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Պարապմունքին մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների, պետական պահպանության բաժանմունքների, հասարակական կարգի ապահովման ստորաբաժանումների ղեկավարներ:
Ոստիկանության պետն անդրադարձավ ստորաբաժանումների համագործակցության խնդրին և նշեց, որ մասնավորապես պետական պահպանության ու տարածքային բաժինների փոխգործակցությունը դեռևս հեռու է անհրաժեշտ մակարդակից:
Վլադիմիր Գասպարյանը տասնօրյա ժամկետ նշանակեց աշխատանքի համակարգման ոլորտում առկա թերացումների պատճառները պարզելու, թերությունները վերացնելու, ինչպես և պետական պահպանության համակարգի օպտիմալացում իրականացնելու համար:
Ոստիկանության պետն անդրադարձավ նաև տարածքային բաժինների հիմնահարցերին և պահանջեց բարձրացնել աշխատանքային ու կատարողական կարգապահության մակարդակը, կատարելագործել անձնակազմերի մասնագիտական պատրաստականությունը, բարելավել բարոյահոգեբանական մթնոլորտը:
Համայնքային ոստիկանության պատասխանատուներին հրահանգվեց սերտացնել կապը տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ, առարկայական աշխատանք կատարել համայնքներում, քաղաքացիների շրջանում իրականացնել բացատրական և կանխարգելիչ միջոցառումներ:
Այնուհետև ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանն անդրադարձավ օրակարգի մյուս հարցերին, որոնց քննարկման արդյունքում տրվեցին համապատասխան հանձնարարականներ: