ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.01.2016 16:07
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին
Հունվարի 21-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի, սրունքի ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մոտ 30 տարեկան անհայտ տղամարդ, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված անձը 1991 թ. ծնված Գարեգին Ս.-ն է, ում նույն օրը, ժամը 00.40-ին, Երևանի Մոսկովյան փողոցում սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր 1983 թ. ծնված Արամ Վ.-ն:
Արամ Վ.-ի նկատմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որը հունվարի 22-ին վերաորակավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Հունվարի 23-ին, ժամ 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնականի բաժնի և ՊՊԾ գնդի ծառայողները Շերամի փողոցի թիվ 105 շենքից Արամ Վ.-ին բերման են ենթարկել ոստիկանություն: