ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2015 09:49
Դեկտեմբերի 21-ից կգործարկվի Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման ավտոճանապարհի Արաքս համայնքի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2015 թ. դեկտեմբերի 21-ից գործարկվելու է Մ-5 Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Արաքս համայնքի վարչական տարածքով անցնող հատվածում տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: