ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.10.2015 17:24
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 20-ամյա վարորդը, ով նույն օրը, ժամը 16.45-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցի թիվ 26/4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզում` Այգեհատ-Արևածագ ճանապարհի 4-րդ կմ-ին, կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ճանապարհի 116-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացուհու և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն: