ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.10.2019 13:42
Սամբոյի առաջնություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության մարզական միջոցառումների պլանի համաձայն՝ հոկտեմբերի 16-ից 18-ը «Դինամո» ՄՀ կազմակերպությունում անցկացվեց սամբո ըմբշամարտի ոստիկանության առաջնությունը։
Մասնակցում էին ոստիկանության 8 ստորաբաժանումների և Արցախի ոստիկանության հավաքական թիմերը։
Թիմային հաշվարկում հաղթողը ոստիկանության զորքերի հավաքական թիմն էր, երկրորդը՝ ոստիկանության կրթահամալիրի, երրորդ տեղում՝ Արագածոտնի մարզային ոստիկանությունը ներկայացնող թիմն էր։
Անհատական անզիջում պայքարի արդյունքում մինչև 57 կգ քաշային կարգում առաջինը ոստիկանության զորքերի թիմից Սարգիս Համբարյանն էր, 62 կգ կարգում՝ Համլետ Սուքիասյանը, 68 կգ՝ Ավետիք Թորոսյանը, մինչև 74 կգ՝ Վահագն Գյուլամիրյանը։ Մինչև 82 կգ քաշայինների մեջ առաջինը կրկին ոստիկանության զորքերի թիմից Խաչիկ Բախբուդարյանն էր։ 90 կգ կարգում առաջին տեղում էր Կրթահամալիրից՝ Գարիկ Ազիզյանը, մինչև 100 կգ-ների մեջ ուժեղագույնը զորքերի հավաքականից Արթուր Շմոյանն էր, իսկ 100 կգ-ից ավելի քաշայինների մեջ առաջին տեղում ԿՀԴՊԳՎ հավաքական թիմից Գարեգին Կիրակոսյանն էր։
Մրցաշարի փակման և պարգևատրման արարողությունից առաջ ոստիկանները մեկ րոպե լռությամբ հարգեցին ծառայողական պարտականնությունները կատարելիս զոհված գործընկերոջ՝ Տիգրան Առաքելյանի հիշատակը։
Հաղթողներին պարգևատրեց ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը։
Առաջնության հաղթողները պարգևատրվեցին առաջին կարգի դիպլոմով, դրամական մրցանակով և հուշանվերով։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին հանձնվեցին դիպլոմներ։