ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.01.2016 16:43
Կատարված աշխատանքների արդյունքների ամփոփում՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում
Հունվարի 15-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Օրակարգում վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից 2015 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփումն էր:
Նշվեց, որ հաշվետու տարում վարչության անձնակազմը վերահսկել է օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով հասարակական կարգ ու կանոն:
Ներկայացվեցին հանցագործությունների բացահայտման վիճակագրությունը, ձեռնարկված պրոֆիլակտիկ միջոցառումների արդյունքում գրանցված ձեռքբերումները, ինչպես եւ առկա խնդիրներն ու բացթողումները:
Դրական գնահատելով կատարված աշխատանքը՝ Հունան Պողոսյանը հատկապես կարեւորեց ոստիկանության հանդեպ վստահության խնդիրը, ինչը պայմանավորված է ինչպես արհեստավարժ ծառայությամբ, այնպես էլ քաղաքացիների նկատմամբ բարեկիրթ, սրտացավ վերաբերմունքով: Նա նաեւ տվեց կոնկրետ հանձնարարակններ՝ առկա բացթողումները վերացնելու ուղղությամբ: