ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.11.2015 17:04
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 17-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 19.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մոլդովական փողոցի թիվ 25 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 79-րդ կմ-ին՝ Տիգրանաշեն գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ատոմեքենայի:
Վարորդները և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ռանչպար-Մասիս ճանապարհի դեպի Նորամարգ գյուղ տանող խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Սախարովի հրապարակում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԳԱԶ-33104-318» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 34 հասցեում բախվել է «Մեղրիի էլ.ցանցի» դարպասներին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2104» և «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-69»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: