ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.03.2016 19:02
Խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների պետերի ծառայության գծով տեղակալների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, շտաբի պետ Անդրանիկ Իսկանդարյանը ներկայացրեց ենթակա ստորաբաժանումների համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների գործառութային պարտականությունների հետ կապված մի շարք խնդիրներ, իսկ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ Վալերի Օսիպյանն անդրադարձավ հանցագործությունների և պատահարների հաշվառմանը վերաբերող ընթացակարգերին, նյութերի նախապատրաստման որակին և իրավական հիմանավորվածությանը:
Ոստիկանության իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնի պետ Գոռ Հարությունյանը հանգամանորեն վերլուծեց ոստիկանության ծառայողների կողմից գործառույթներ իրականացնելիս առաջ եկած խնդիրները վերացնելու և ծառայողների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով առաջարկվող տեսակետները, իսկ խորհրդակցությանը մասնակցող ծառայողներն իրենց աշխատանքում առաջացած բարդությունները և վիճահարույց հարցերը հարց ու պատասխանի միջոցով ներկայացրին ընդհանուր քննարկման:
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների պետերի ծառայության գծով տեղակալներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ: