ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.07.2018 19:12
Ոստիկանության «Ուղիղ եթերի» հյուրերը կլինեն ճանապարհային ոստիկանության ղեկավարները
Հուլիսի 26-ին՝ ժամը 14:30-ից, ոստիկանության ուղիղ եթերի հյուրերը կլինեն ճանապարհային ոստիկանության ղեկավարները, որոնք կպատասխանեն ոլորտին վերաբերող հարցերին:
Հիշեցնենք, որ նկատի ունենալով մեր քաղաքացիների ակտիվությունը սոցիալական ցանցում, հաշվի առնելով ոստիկանության ծառայությունների հանդեպ հասարակության հետաքրքրությունը, ոստիկանությունը պարբերաբար, ուղիղ եթեր է դուրս գալիս «ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia» ֆեյսբուքյան էջով: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կամ ծառայության պատասխանատուն անմիջապես, օնլայն պատասխանում է քաղաքացիներին հուզող հարցերին:
Ուղիղ եթերի հյուրի, թեմայի, օրվա ու ժամի մասին տեղեկությունը նախապես օրեր առաջ հայտարարվում է:
Հարցերը նամակի միջոցով կարող եք նախապես ուղարկել ոստիկանության ֆեյսբուքյան էջին, կամ ուղիղ եթերում՝ անմիջապես տեսանյութի տակ: