ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.01.2016 18:41
Աղջիկների արարքները՝ քննության առարկա
Հունվարի 26-ին, ժամը 16-ին, Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի պատանի և մատնացույց անելով 2 աղջիկների՝ 1998 թ. ծնված Ռ. Խ.-ին և 1997 թ. ծնված Լ. Ա.-ին, հայտնել, որ նրանք վերցրել են իր բջջային հեռախոսն ու չեն վերադարձնում: Աղջիկները ներկայացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ժամը 17.00-ին 2000 թ. ծնված Գ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16-ին, մի աղջիկ բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Ռ. Խ.-ի և Լ. Ա.-ի ընկերուհին` 1999 թ. Ա. Մ.-ն:
Նույն օրը, ժամը 18.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Կորյունի փողոցից բաժին են ներկայացրել Ա. Մ.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրաված է:
Կատարվում է քննություն: