ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
01.12.2018 14:18
Դեկտեմբերի 1-ին Վալերիյ Օսիպյանն ընդունեց խնդիր ունեցող մի քաղաքացու (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց մի քաղաքացու, որի հետ նախկինում ևս հանդիպում էր ունեցել՝ քաղաքացիների ընդունելության շրջանակում։ Կրկին հանդիպելու նպատակը քաղաքացու խնդրով ավելի առարկայական զբաղվելն էր։ Այդ իսկ պատճառով հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ոստիկանության իրավաբանական, անձնագրային և վիզաների վարչությունների պետերը։ Քաղաքացին շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետին ևս մեկ անգամ իրեն ընդունելու համար՝ շեշտելով, որ սա աննախադեպ է։ Իրավասու պաշտոնատար անձինք համատեղ քննարկեցին հարցի կարգավորման իրավական գործընթացը՝ գտնելով իրավիճակին համարժեք լուծումներ։