ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.12.2015 11:51
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ին «Կարմիր խաչ» վերականգնողական կենտրոնի դիմաց իրար են բախվել «Մերսեդես Բենց E 240», «Օպել Զաֆիրա» և «Մերսեդես Բենց E 350» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես Բենց E 240»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քնություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 20.20-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցի բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Հովհաննես Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քնություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդն ու ուղևորը և «Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քնություն:
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 01.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային փողոցում բախվել է մեկ այլ «Օպել»-ի: Վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քնություն:
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քնություն:
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1990 թ. ծնված Հրաչյա Պ.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է Սևան քաղաքի Շահումյան փողոցում՝ «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Ավտովթարի հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Դեկտեմբերի 8-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Էջևան քաղաքի Իջևանյան փողոցում՝ թիվ 1 հիմնական դպրոցի դիմացի ճանապարհին, վրաերթի է ենթարկել նշված դպրոցի 3-րդ դասարանի աշակերտ Ռոման Մ.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: