ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.05.2015 18:00
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 17-ին, ժամը 14.10-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 18/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 15-ին թիվ 75Ա երթուղին սպասարկող անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 67-ամյա ուղևորուհին ստացել է վնասվածքներ և մայիսի 17-ին, ժամը 17.15-ին, բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 11.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայրաքաղաքային փողոցի թիվ 55 հասցեի դիմաց, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի սկզբնամասում` կամրջի մոտ, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճամփեզրի բետոնե կողնակներին, ինչի հետևանքով 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 10.55-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի Ազատավան գյուղի Չարենցի և Մռավյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Արարատի Ավշար գյուղի Մ. Խորենացու փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի աջակողմյան երկաթե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աբովյան-Հատիս ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 193-րդ կմ-ին «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի:
«ՈւԱԶ-469»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: