ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.10.2015 17:33
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ին, «Մ-21412-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Խարբերդի 20 և 21-րդ փողոցների միջնամասում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել 59-ամյա մի կին, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 15.00-ին, Շենգավիթ վարչական շրջանում, թիվ 53 երթուղու ավտոբուսի սրահում գտնվելու ժամանակ, արգելակման ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն: