ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.11.2016 18:18
Ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 9-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Մասնակցում էին ոստիկանության շտաբի, իրավաբանական և փորձաքրեագիտական վարչությունների ղեկավար կազմերը:
Մասնագիտական պարապմունքի ընթացքում ներկայացվեցին ոստիկանության գործառույթներին առնչվող հարցեր:
Զեկուցումներին հաջորդած քննարկման ընթացքում պարապմունքի մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները:
Քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: