ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.04.2015 18:02
Պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 14-ին ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:
Խորհրդակցության սկզբում ոստիկանության պետի տեղակալը ներկայացրեց պետական պահպանության գլխավոր վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանին:
Այնուհետև մասնակիցները քննարկեցին ստորաբաժանման գործունեությանը վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտում աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացման, ծառայության տեխնիկական բազայի արդիականացման, գործնական պարապմունքների միջոցով ծառայողների մասնագիտական ունակությունների ու պատրաստականության կատարելագործման և հրատապ ու որակական բարելավում պահանջող մի շարք այլ ուղղություններով:
Խորհրդակցության ավարտին ըստ ծառայությունների տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: