ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.08.2019 13:13
Գողացել էր դիտահորերի կափարիչները

Օգոստոսի 23-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Յաղդան գյուղի 47-ամյա մի բնակիչ գողություններ է կատարում: Ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանները նույն օրը ժ.11-ին կասկածվողին բերման ենթարկեցին բաժին:
Նա խոստովանել է, որ հունիսի-հուլիս ամիսներին Վանաձորի Մանուշյան փողոցից ու Երևանյան խճուղուց դիտահորի մետաղյա կափարիչներ է գողացել և վաճառել:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: