Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


02.12.2019 18:18

Ղրղըզստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ղրղըզստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 25-ից 29-ը ԵԱՀԿ Բիշքեքի գրասենյակի աջակցությամբ Հայաստան էին այցելել Ղրղզըստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը։
Նոյեմբերի 25-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության պատվիրակությանը՝ ծառայության ղեկավար Բակիտ Սեիտովի գլխավորությամբ։
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Ղուկասյանը կարևորեց երկու պետությունների իրավապահների երկկողմ համագործակցությունը, ինչպես և փոխգործակցությունը ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում։
Ոստիկանության շտաբի պետը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումները` հատուկ անդրադառնալով նոր ստեղծվելիք պարեկային շարժական ծառայությանը, օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացմանը, ճանապարհային ոստիկանությանը վերաբերող օրենսդրական փոփոխություններին և այլ ծրագրերի։
Բակիտ Սեիտովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին կարևորեց հանցավորության դեմ պայքարում երկու պետությունների իրավապահների համագործակցությունը։ Քննարկվեցին նաև համագործակցության հեռանկարները։
Նույն օրը Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության պատվիրակությանն ընդունեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Նա, ողջունելով հյուրերին, ներկայացրեց ստորաբաժանման գործառույթները։ Խոսվեց զանգվածային լրատվության միջոցների և հասարակության հետ կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին։ Ղրղըզ գործընկերները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրին իրենց երկրում ոլորտին առնչվող առանձնահատկությունները։ Քննարկվեցին նաև սոցցանցերում երկու երկրների իրավապահ կառույցների ներգրավվածության, թափանցիկ աշխատանքի և լրատվությանը վերաբերող այլ հարցեր։ Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում․ եղան աշխատասենյակներում, հեռուստատեսային տաղավարում, ծանոթացան ստորաբաժանման աշխատանքին։
Հյուրերին ընդունեց նաև ոստիկանության հասարակական կարգի պահպանության վարչության պետ Գեորգի Այվազյանը։ Կողմերը քննարկեցին հասարակական անվտանգության ու հասարակական կարգի պահպանության ուղղությամբ երկու երկրների իրավապահների ծառայությանը վերաբերող հարցեր։ Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները մանրամասնեցին իրենց երկրում ստեղծված պարեկային ծառայությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով նաև Ղրղըզստանի ներքին գործերի նախարարությունում ստեղված զբոսաշրջային ոստիկանությանը։ Հասարակական կարգի պահպանության վարչության պետն ու տեղակալները ներկայացրին հասրակական կարգի պահպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները։
Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության պատվիրակությունը նույն օրն այցելեց նաև պարեկապահակետային ծառայության գունդ։ Նրանք շրջեցին գնդում, հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին, ծանոթացան տեխնիկային և հանդիպում ունեցան գնդի հատուկ գումարտակի աշխատակիցների հետ։ Ոստիկանները ներկայացրին իրենց ծառայության առանձնահատկությունները՝ պատասխանելով հյուրերին հետաքրքրող հարցերին։
Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան սպաներն այցելեցին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության հենակետ ու ծանոթացան հենակետի գործունեությանն ու հատկապես բնակչության հետ տարվող աշխատանքներին։
Նոյեմբերի 26-ին Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովսեփյանը։
Ողջունելով հյուրերին՝ նա ներկայացրեց ստորաբաժանման աշխատանքի մանրամասներ, խոսեց ստեղծվելիք օպերատիվ կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցվածության ու տարվող աշխատանքների մասին։
Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության ղեկավար Բակիտ Սեիտովը շնորհակալություն հայտնելով հետաքրքիր ներկայացման համար՝ խոսեց Ղրղըզստանի իրավապահ կառույցի նույն գործառույթն իրականացնող վարչության ծառայության մասին։
Կողմերը քննարկեցին նաև ոլորտում հնարավոր համագործակցության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ԵԱՀԿ աջակցությամբ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղրղզստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը նոյեմբերի 27-ին այցելեց ոստիկանության կրթահամալիր։
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանն ընդգծեց երկու պետությունների իրավապահ կառույցների փոխշահավետ համագործակցությունը։ Նա հյուրերին ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի կառուցվածքը, գործառույթները և ուսումնական գործընթացի վերաբերյալ մանրամասներ։
Ղրղըզստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայության ղեկավար Բակիտ Սեիտովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ներկայացրեց Ղրղզստանի ներքին գործերի ակադեմիայի կառուցվածքն ու ուսումնական ծրագրերը։
Կողմերը քննարկեցին երկու պետությունների իրավապահ կառույցների ակադեմիաների միջև համագործակցության հեռանկարներ ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին կրթահամալիրի տարածքում, եղան ակադեմիայում, ուսումնական կենտրոնում և քոլեջում, ծանոթացան ուսումնական պրոցեսին, տեխնիկական հագեցվածությանը և ուսումնական ծրագրերին։
Հաջորդ օրը Ղրղզստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունն այցելեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։
Ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը, և ողջունելով հյուրերին ներկայացրեց վարչության գործառույթները, խոսեց տարածքային ստորաբաժանումների ծառայության, բիոմետրիկ անձնագրերի տպագրման ու հատկացման և այլ աշխատանքների մասին։
Ղրղզ գործընկերներն էլ իրենց հերթին ներկայացրին իրենց պետության անձնագրային ծառայությանը վերաբերող մանրամասներ։
Կողմերը քննարկեցին երկու երկրների անձնագրային ծառայությունների համագործակցության հեռանկարներ ու քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։