Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


25.12.2018 10:11

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.45-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գր. Լուսավորչի և Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, Երևանի Վարդանանց փողոցում «Օպել» մակնիշի անհայտ ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին. 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 01.00-ին, Երևանի խճուղում՝ էլեկտրասյան մոտ, իրար են բախվել «ՎԱԶ-2114» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, այնուհետև բախվել ծաղկի կրպակին. «Տոյոտա»-ի Վրաստանի քաղաքացի վարորդը և վրաերթի ենթարկված քաղաքացուհին տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վրացական փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 23.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Ա.Բաբաջանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել», «Հոնդա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21063»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.20-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դ.Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 55-ամյա և «ԳԱԶ-24»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղում իրար են բախվել «Ֆորտ-Տրանզիտ» և «ԳԱԶ-2217» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2217»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 64-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասատ» և «Շևրոլե Լանոս» մակնիշի ավտոմեքենաներ. «Շևրոլե Լանոս»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհի և Հակոբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 04.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 232-րդ կմ-ին բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. ինչի հետևանքով վերջինիս վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Դեկտեմբերի 24-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սիսիան-Բռնակոթ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել հողաթմբին և կողաշրջվել. վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։