Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


21.08.2018 16:20

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

...
Օգոստոսի 19-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կորյունի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Օգոստոսի 21-ին, ժամը 00.05-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 3 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Օգոստոսի 19-ին, ժամը 20.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմքենան բախվել է Երևանի Մ.Մելքոնյան փողոցի թիվ 17 էլեկտրասյանը, որն ընկել է ճանապարհի երթևեկելի մաս, իսկ հետևից ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդն ու «Օպել»-ի 25-ամյա ուղևորը վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

...
Օգոստոսի 20-ին, ժամը 16.10-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 169 տան մոտ բախվել են «Լեքսուս» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ,
«ՎԱԶ-21101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:


...
Օգոստոսի 19-ին, ժամը 23.45-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Պ.Սևակի փողոցի թիվ 8 հասցեի մոտ կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենային։ «Տոյոտա» -ի ուղևորուհին վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:


...
Օգոստոսի 20-ին, ժամը 20.35-ի սահմաններում, «Դաեվու» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային։ «Դաեվու» -ի վարորդն ու 33-ամյա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

...
Օգոստոսի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես Ց-200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 51-րդ կմ-ին բախվել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենային։ «Մերսեդես Ց-200» -ի 2 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:


...
Օգոստոսի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։ «Մերսեդես»-ի 43-ամյա ուղևորուհին վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:


...
Օգոստոսի 20-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2107» և «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկն ընթացել է մայթեզրի կողմը և վրաերթի ենթարկել 8 և 11-ամյա եղբայրների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:


...
Օգոստոսի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 26-ամյա մի երիտասարդի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:

...
Օգոստոսի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրիի Գ.Նժդեհի փողոցի թիվ 22 հասցեի դիմաց բախվել են «Ֆոլքսվագեն» և «Մերսեդս» մակնիշի ավտոմեքենաներ։ «Ֆոլքսվագեն» -ի 24-ամյա ուղևորը դիմել է բժշկական կենտրոն՝ բուժզննության:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Օգոստոսի 20-ին, ժամը 12.20-ին, բժշկական կենտրոնից հաղորդվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին «քթի ճակատային շրջանի աջից, աջ նախադաստակի շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 55-ամյա մի կին։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է ս.թ. օգոստոսի 18-ին, երեկոյան, ավտոմեքենայով երթևեկելիս ձին հարվածել է մեքենային:
Պարզվել է, որ օգոստոսի 18-ին, ժամը 22.55-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան, Կապանի Կարմրաքար կոչվող տեղանքում բախվել է երթևեկելի գոտի դուրս եկած ձիուն, ինչի հետևանքով 55-ամյա ուղևորուհին օգոստոսի 20-ին մարմնական վնասվածքներով դիմել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Օգոստոսի 20-ին, ժամը18.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելակները չգործելու հետևանքով, Մեղրիու Զ.Անդրանիկի փողոցի թիվ 1 տան դիմաց բախվել է աջակողմյան մասում կայանված «Մերսեդես Ե 430» մակնիշի ավտոմեքային, որն էլ իր հերթին բախվել է «ՎԱԶ-2106» ավտոմեքենային։ «ՎԱԶ-2107»-ի 5-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Օգոստոսի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել ծառին։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր: