ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.08.2018 15:59
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում
...
Օգոստոսի 18-ին, ժամը 03.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի մոտ բախվել է թունելի բաժանարար պատնեշին։ 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 17.00-ին, Երևանի Տերյան փողոցի թիվ 74 հասցեի մոտ բախվել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մակնիշի մոպեդ, մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 09.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել է կայանած «Յուտոնգ» 3686 Լ ավտոբուսին, ինչի հետևանքով ավտոբուսի 17-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ռիգայի փողոցի թիվ 32 էլեկտրասյան մոտ բախվել են «Ռենջ Ռովեր» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ, «Հոնդա» -ի 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ճանապարհի 79-րդ կ/մ-ի Տիգրանաշենի ոլորաններում կողաշրջվել է, ինչի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի «Արտաշատ Պլազա» առևտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա մի պատանու, որը «հոնքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, կոտրվածք՝ հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 20.40-ին, Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կ/մ-ին, դեպի Սևան ընթանալիս բախվել են «Օպել» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նշանակվել է դատափորձաքրեական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 19-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Զովունի գյուղի 6-րդ փողոցում բախվել է թիվ 19 տան պատին։ Վարորդը և 33-ամյա ողևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Դայեվո նեքսիա» մակնիշի ավտոմեքենան, Սևան-Երևան ճանապարհի 33-րդ կ/մ-ին, դեպի Երևան ընթանալիս բախվել է համընթաց «ԶԻԼ» ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Դայեվո նեքսիա» -ի վարորդն ու 2 ուղևորուհիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 18.20-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 1-ին կ/մ-ին բախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ցանկապատին։ «Մերսեդես Ց-180» -ի 56-ամյա, 35-ամյա, 14-ամյա և 7-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակիշի ավտոմեքենան Կապան-Շիկահող բնակավայր տանող ճանապարհի 15-րդ կմ-ին կողաշրջվել է դաշտի մեջ, ինչի հետևանքով վարորդն ու 51-ամյա ուղևորը մարմանական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նշանակվել է դատափորձաքրեական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 08.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 120-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 18.00-ին,Երևանի Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են «ԲՄՎ» և «Դայացու» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Դայացու» -ի վարորդը և 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 18-ին, ժամը 21.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 19-ին, ժամը 01.00-ին, Ավանի Աճառյան փողոցի թիվ 27 էլեկտրասյան մոտ բախվել են «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ։Վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 19-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Երևան-Մեղրի ճանապարհի 85-րդ կմ-ին` Տիգրանաշենի ոլորաններում, կորցրել է մեքենայի կառավարումը։ Մեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդն ու 2 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 19-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Երասխ մայրուղու 13-րդ կմ-ի հատվածում բախվել են «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ։ «ՎԱԶ-2107»-ի 2 ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 19-ին, ժամը 10.45-ին, Արմավիր -Հացիկ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Ֆոլքսվագեն Վենտո» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103» -ի վարորդը և «Ֆոլկսվագեն Վենտո» -ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց 160» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 221-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել աջակողմյան երկաթյա արգելապատնեշին, ինչի հետևանքով 48-ամյա և 9-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 19-ին, ժամը 18.00-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 121-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել պատին, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 19-ին, ժամը14.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան Բերդավան-Զորական ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից ու բախվել ծառին, վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:
...
Օգոստոսի 20-ին, ժամը 00.05-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Ճամբարակ ճանապարհի 33-րդ կմ-ին` «Բաշկալան» կոչվող սարամասում, դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը,ինչի հետևանքով վարորդն ու 3 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր: