Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


17.08.2018 12:59

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

...
Օգոստոսի 16-ին, ժամը 08.50-ին, Երեւանի Գեւորգ Չաուշի փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 15-ին, ժամը 23.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում ստեղծել է վթարային իրավիճակ. ինչի հետեւանքով մեկ այլ «Նիսան» բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 16-ին, ժամը 09.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 16-ին, ժամը 09.30-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ », «Մերսեդես», «ԳԱԶ-2790» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 16-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր 39.5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21144-110» եւ «ՈւԱԶ 315195» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21144»-ի 18-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 16-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 46.5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Հունդայի» եւ «Մերսեդես 180» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 31-ամյա ուղեւոր Կարեն Ֆանյանը տեղում մահացել է, իսկ 37-ամյա վարորդը եւ «Հունդա»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Գավառ-Լճաշեն ճանապարհների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «ԶԻԼ-130» եւ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ»-ի վարորդը եւ նրա երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 29-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին։ 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 17-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» տրանզիտ ավտոմեքենան Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում կորցրել է կառավարումը, բախվել էլեկտրասյանը եւ գլխիվայր շրջվել։ 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

...
Օգոստոսի 16-ին, ժամը 10.05-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնից նյութեր են ստացվել, որ հուլիսի 30-ին, ժամը 01.30-ին, մարմնական վնասվածքով հիվանդանոց է դիմել 26-ամյա տղամարդ։ Նա հայտնել է, որ Դիլիջան քաղաքում վայր է ընկել:
Պարզվել է, որ երիտասարդը հուլիսի 29-ին, ժամը 18.00-ի սահմաններում, վարելով մոտոցիկլետը, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում կողաշրջվել է:
Կատարվում է քննություն։