ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.08.2018 12:20
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում
...
Օգոստոսի 10-ին, ժամը 14.15-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աբովյան եւ Թումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 10-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Պեժո» եւ «Դասիա» մակնիշի ավտոմեքենաներ. ինչի հետեւանքով «Դասիա»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 10-ին, ժամը 22.15-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21141» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
՚Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 10-ին, ժամը 20.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Մայիսի 9-ի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը 00.05-ին, Երեւանի Գյուլբենկյան եւ Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 8-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը 21.30-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու, ինչից հետո «Ռենո»-ին է բախվել «Ջիպ Չերոկի» մակնիշի ավտոմենենա, որն իր հերթին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 10-ին, ժամը 21.00-ին, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաբաջանյան եւ Աշխաբադի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ԲՄՎ» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 33-ամյա վարորդը եւ «Տոյոտա»-ի 40-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Ագարակ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել քարե պատնեշներին։39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը 07.20-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի ՈՒրցաձոր համայնքի «Քոլանլու» կոչվող հանդամաս տանող ճանապարհից դուրս գալով՝ ընկել է ձորը . 27-ամյա վարորդը եւ 63-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
Օգոստոսի 10-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Մարգարա գյուղում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։ 21-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը 00.45-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը10.25-ի սահմաններում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Մոլդովայի Հանրապետության 31-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ իրեն վրաերթի են ենթարկել:
Պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է օգոստոսի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Բաբաջանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետեւանքով։ Վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Օգոստոսի 11-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան եւ Կոմունարների փողոցների խաչմերուկում` հետիոտնային անցումի վրա, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա եւ 12-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 56-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» եւ «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Տիանա»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Օգոստոսի 12-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 72-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։ 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը 15.30-ին, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ԳԱԶ- 322132» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի 60-ամյա ուղեւորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 12-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՌԵՆՈ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը. 49-ամյա եւ 51-ամյա երկու ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 104-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը. 33-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 12-ին, ժամը 03.00-ին, Երեւանի Մոսկովյան եւ Թամանյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա տղամարդու եւ հեռացել է պատահարի վայրից: 26-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 12-ին, ժամը 19.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Խորենացի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 12-ին, ժամը 21.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 11-ին, ժամը 19.10-ին, Երեւանի Շիրազի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի ուղեւորուհին (տվյալները պարզվում են) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 12-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 35-ամյա վարորդը եւ «Մերսեդես»-ի 25-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 12-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորակը. 28-ամյա վարորդը եւ 20-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի քաղաքի Ակներ թաղամասից Սանահին թաղամաս տանող ճանապարհի 2-րդ կմ-ին մոտ 120 մետր գլորվել է ձորը. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Արգել գյուղում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին. երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 12-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես Ե 230» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 114-րդ կմ-ին կողաշրջվել է։ 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
...
Օգոստոսի 12-ին, ժամը 18.55-ի սահմաններում, անհայտ մակնիշի մոտոցիկլետը Մեղրի-Երեւան ճանապարհի 273-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Նիսան»-ին. մոտոցիկլետի 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։