Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


12.02.2019 11:50

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

Ճանապարհատրանսպորտային պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

***
Փետրվարի 10-ին, ժամը 19.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 10-ին, ժամը 20.10-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենա բախվել է «Մերսեդես»-ին, որն էլ հարվածից առաջ գնալով՝ վրաերթի է ենթարկել երեք քաղաքացու. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 20.10-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Շևրոլետ», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Տոյոտա»-ն բախվել է կայանված մեկ այլ «Տոյոտա»-ի. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 12-ին, ժամը 00.30-ին,Երևանի Ամիրյան և Սարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա» մոպետը. 22-ամյա մոպետավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 12-ին, ժամը 00.10-ին, Երևանի Հին Սիլիկյան խճուղում գերեզմանատան մոտ, իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***
Փետրվարի 11-ին, ժամը 13.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 10-ին, ժամը 21.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Աթենքի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 10-ին, ժամը 21.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վիլնյուսի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին.երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց Ե 280» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Զաֆիրա»-ի ուղևորը և «Մերսեդես Բենց Ե 280»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհին` «Չայնիի» ոլորաններում, իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին. վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 11-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընկել ձորը և այրվել. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։