Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


11.11.2019 13:32

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

Նոյեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


Նոյեմբերի 8-ին, ժամը 09.30-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 8-ին, ժամը 01.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 8-ին, ժամը 02.50-ի սահմաններում, Թալին քաղաքի Երևանյան փողոցում «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի. «Օլդսմոբիլ»-ի 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Նոյեմբերի 8-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 83-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 8-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ճանապարհին՝ Սոթքի ոսկու հանքի հատվածում «ՈԻԱԶ-31514» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 20-ամյա վարորդը և տարեկից ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սիսիան-Բռնակոթ ճանապարհի 1-ին կմ-ին «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 9-ին, ժամը 11.50-ին, Երևանի Սաֆարյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 35-ամյա վարորդը և «Ֆոլքսվագեն»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 9-ին, ժամը 12.20-ին, Երևանի Գալշոյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Հովո» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 10-ին, ժամը 01.50-ին, Երևանի Գայի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


Նոյեմբերի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 10-ին, կեսգիշերին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 19-ամյա քաղաքացի։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶել» երթուղային ավտոմեքենայի ինքնավթարի հետևանքով է 19-ամյա ուղևորը ստացել մարմնական վնասվածքները:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 50-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. 20-ամյա վարորդը և տարեկից ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի սկզբնամասում «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի պատին. 48-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 9-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Գառնի գյուղի մշակույթի տան մոտ «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խորենացու փողոցում՝ Հյուսիսային մաքսատան մոտ «Տոյոտա Ալֆարդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 9-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հանդիպակաց ճանապարհին կայանված «Իվեգո» բեռնատարի կցորդին. «ՎԱԶ-2106»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ2-Մալիշկա ճանապարհի 1-ին կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 10-ին, ժամը 01.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 10-ին, ժամը 17.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Պորշ» մակնիշի ավտոմեքենա և «Սուզուկի» մոտոցիկլետ. 39-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 10-ին, ժամը 01.00-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեկի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 10-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի Հր. Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 10-ին, ժամը 06.00-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-33023» մակնիշի ավտոմեքենայի. «Կիա»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 10-ին, ժամը 20.15-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արարատի մարզի Ղուկասավան գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է մթերային խանութի պատին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. մեկի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Նոյեմբերի 10-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զառ գյուղից դեպի Ակունք տանող ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


Նոյեմբերի 10-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։