ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.07.2018 12:30
Պատահարներ ավտոճանապարհներին
***
Հուլիսի 6-ին ժամը 12.30-ին Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Նիսսան» և «Մերսեդես» ավտոմեքենաներ, որի հետևանքով ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ: Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 19-ին Արտաշիսյան փողոցի թիվ 81 հասցեի մոտ միմյանց են «ԵրԱԶ» և «Ռենո» ավտոմեքենաներ, որի հետևանքով «Ռենո»-ի մի ուղևոր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 5-ին ժամը 23-ին Արտակ Կ.-ն վարելով «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան, Թբիլիսյան խճուղու թիվ 102 տան մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, ինչից հետո բախվել է կայանված «Նիսսան» մեքենային, որի հետևանքով ուղևորներ և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել «Սուրբ Գր. Լուսավորիչ» Բ/Կ, իսկ վարորդը Արաբկիրի բաժնում շտապ օգնության խմբի կողմից բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 5-ին ժամը 23.45-ին Մանվել Գ.-ն վարելով «Օպել» ավտոմեքենան, Սեբաստիայի փողոցի թիվ 32 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 7-ին ժամը 00.05-ին Արա Հ.-նյ վարելով «Մերսեդես» ավտոմեքենան, Ամերիկյան 1 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառերին և երկաթե պատնեշին ու մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Աստղիկ» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 21.45-ին Լեռնիկ Գ.-ն վարելով «ՎԱԶ-2107» ավտոմեքենան, Մ.Մելիքյան նրբանցքի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 05.30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 43-րդ կմ-ին միմյանց են բախվել «Ֆոլկսվագեն» և «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 17.45-ի սահմաններում Երևան-Գյումրի 25-րդ կմ-ին միմյանց են բախվել «Ռենո» և «ՎԱԶ-2101» ավտտոմեքենաները, որի հետևանքով «Ռենո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 15.30-ի սահմաններում Վարդան Հ.-ն վարելով «Մերսեդես» ավտոմեքենան, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 60-րդ կմ-ին բախվել է համընթաց երթևեկությամբ ընթացող «Բելառուս 80» տրակտորի հակավորման կցորդիչին, որի հետևանքով Վարդան Հ.-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Ապարան» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 12-ի սահմաններում Լյովա Թ.-ն վարելով «ՎԱԶ-2106» ավտոմեքենան, Արտաշատ-Ոստան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտի մեջ ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատի Բ/Կ»:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 22.30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում միմյանց են բախվել մոպեդ ու «Մերսեդես Ց 200» մեքենան, որի հետևանքով 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 09.30-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհի 61.8-րդ կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ-21124» և «ԲՄՎ 316» մեքենաները, ինչի հետևանքով «ԲՄՎ 316»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 08.20-ի սահմաններում Լևոն Մ.-ն վարելով «Մերսեդես» մեքենան, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես»-ին, ինչի հետևանքով 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 09.30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում միմյանց են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել-Աստրա» մեքենաները, որի հետևանքով ուղևորուհիներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 17.15-ի սահմաններում Արշակ Բ.-ն վարելով «ԳԱԶ-24» մեքենան, Երևան-Գյումրի ճանապարհի 110-րդ կմ-ին բախվել է «Օպել»-ի, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» Բ/Կ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 13-ի սահմաններում Թուրքմենստանի մի քաղաքացի վարելով <> ինքնաթափ մեքենան, Այգեձոր գյուղի ոսկու հանքի մոտ արգելակները խափանվելու հետևանքով կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել ձախակողմյան հատվածում գտնվող լեռան ստորոտին ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հուլիսի 6-ին ժամը 15.30-ին մի քաղաքացի ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժ.14-ի սահմաններում, Կամոյի փողոցի կամրջի վրա իրեն վրաերթի է ենթարկել մի երիտասարդ և իջնելով մեքենայից` հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Պարզվել է, որ վրաերթ կատարած անձը հանդիսանում է Տարոն Ս.-ն:
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս իր կողմից վարած «ՎԱԶ-21014» մեքենայով ներկայացել է ոստիկանություն:
Նախապատրաստվում են նյութեր: