Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


06.10.2018 10:59

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

...
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին Հերացու փողոցի թիվ 1 հասցեի դիմաց անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1999 թվականին ծնված մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 1.40-ին մի քաղաքացի վարելով «Օպել» մեքենան, Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 5.30-ին մի քաղաքացի վարելով «Օպել» մեքենան, Պարոնյան փողոցի թիվ 21/3 հասցեի մոտ բախվել է կայանված «Օպել» և «Նիսսան» մեքենաներին, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.40-ին Հերացու փողոցի թիվ 1 հասցեի մոտ միմյանց են բախվել «Նիսսան», «ԲՄՎ» և «Մերսեդես» մեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին Բաշինջաղյան փողոցի թիվ 188/1 հասցեի դիմաց անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 4-ին, ժամը 17.40-ին մի քաղաքացի վարելով «ԲՄՎ» մեքենան, Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով նա և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 4-ին, ժամը 22.30-ին անհայտ մեքենայի վարորդը Արտաշատի խճուղու և Թամանցիների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17-ին «Արտաշիսյան» պոլիկլինիկայից հաղորդում է ստացվել, որ «կողերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է սեպտեմբերի 9-ին ժամը 21-ին Գ.Նժդեհի հրապարակում անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 23.10-ին Շիրակի փողոցում միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մեքենաները, ինչի հետևանքով վերջինիս մեքենայի անիվը պոկվել ու հարվածել է «Միցուբիշի» մեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 1.15-ին «Օպել» մեքենայի անհայտ վարորդը, Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով նույն օրը ժամը 17.10-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել «Մեդ-Լայն» բժշկական կենտրոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.20-ին «Կիա» մեքենայի վարորդը Շահումյան 4-րդ փողոցի թիվ 73/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:


...
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16-ին «Օպել» մեքենայի վարորդը, Վերֆելի և Բարձրաբերդի փողոցների խաչմերուկի հատվածում վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.50-ին «ՎՕԳԿ» «աջ ձեռքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 9.20-ին Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղու անհայտ համարանիշի «ԳԱԶել» միկրոավտոբուսի սրահում՝ արգելակման հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.30-ին Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2103» մեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում Մրգավետ գյուղում միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլկսվագեն» մեքենաները, ինչի հետևանքով «Ֆոլկսվագեն» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 21-ի սահմաններում «ՎԱԶ-21120» մեքենայի վարորդը Մարտունի քաղաքի Աբովյան փողոցում բախվել է էլեկտրական սյանը և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Մարտունի» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Օպել-Օմեգա»-ի վրորդը Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկեկի գոտուց և բախվել ճամփեզրի քարին և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20-ին «Ֆոլկսվագեն Գոլֆ»-ի վարորդը, Հալաբյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20-ի սահմաններում «Ֆոլկսվագեն»-ի վարորդը, Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին կողաշրջվել է և ստացել մարմնական վնասվածք:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17-ի սահմաններում Երևան-Աշտարակ ճանապարհի 6-րդ կմ-ին միմյանց են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ճանապարհի 8-րդ կմ-ին «Լադա Կալինա»-ի վարորդը, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու ու իր մեքենայով տուժողին տեղափոխել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 113-րդ կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով «Օպել»-ում հրդեհ է բռնկվել և երկու վարորդներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.30-ի սահմաններում «ՈւԱԶ-23632»-ը Կովսական-Սյունիք ճանապարհի 55-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ-55111»-ին, ինչի հետևանքով «ՈւԱԶ-23632»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.45-ին «ՎԱԶ-2106»-ի վարորդի ինքնազգացողության կտրուկ վատանալու հետևանքով Ադելյան փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107»-ին, այնուհետև առաջ ընթանալով բախվել է «ՎԱԶ-2101»-ին, ինչի հետևանքով մեքենան բախվել է «Դաեվու»-ին, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

...
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 114-րդ կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ-2121» և «ԲՄՎ» մեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Նախապատրաստվում են նյութեր: