ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.02.2019 11:07
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Փետրվարի 15-ին, ժամը 01.30-ին, Երևանի Վարդանանց և Հանրապետություն փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեխափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 15-ին, ժամը 14.00-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս», «Վոլվո» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 69-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 15-ին ժ.20.30-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 14-ին, ժամը 23.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել երկու «Տոյոտա», երկու «Մազդա» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ներից մեկի վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 14-ին, ժամը 19.30-ին, Աբովյան-Երևան խճուղում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 15-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում իրար են բախվել «Մերսեդես C 180» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը և 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 15-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը և «Մերսեդես»-ի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 15-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 09.10-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «Բոգդան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 17.05-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 14-ին, ժամը 11.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 28-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տանը՝ ոտքին քար ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ փետրվարի 13-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. բուժօգնության դիմածը «Մերսեդես»-ի վարորդն է:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 17-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Մյասնիկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Յաղդան գյուղում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ-328» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Միխայլովկա ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 16-ին, ժամը 23.20-ին, Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներ. ուղևորներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 17-ին, ժամը 10.20-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարրորդը Երևանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 17-ին, ժամը 15.30-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետեւ «Տոյոտա»-ն բախվել է էլեկտրասյանը. «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 17-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 10-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 17-ին, ժամը 01.35-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 17-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս.Ավետիսյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է իր դիմաց կայանած «ԳԱԶել»-ին. «Մերսեդես Բենց»-ի և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Փետրվարի 17-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «ԿամԱԶ-53202» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Ձագիկավան բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։