ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.05.2015 17:53
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 3-ին, ժամը 22.00-ին, «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 37 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 14.20-ին, Երևանի Փափազյան փողոցում թիվ 7 երթուղու ավտոբուսի 22-ամյա ուղևորուհին ավտոբուսի աստիճանահարթակից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.20-ին, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 64-ամյա տղամարդ և հայտարարել, որ նշված ավտոբուսը վարել է ինքը:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին «ԳԱԶ 32213» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաների:
«ԳԱԶ-32213»-ի 7 ուղևորները, «ՎԱԶ 21061»-ի վարորդը և «ՎԱԶ 2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 13-րդ կմ-ին «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից ու ընկել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-212130» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21061»-ի վարորդը և «ՎԱԶ-212130»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում «ԶԻԼ ՄՄԶ 555» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայի:
«ԶԻԼ»-ի ուղևորը և «ՎԱԶ 21011»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայսի 4-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին «Ջիպ Գրանդ-Չերոկի» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 4-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 21074-120» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21074-120»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: