ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.06.2019 17:56
Պարզաբանում
28.06.2019 թ.-ին սոցցանցերում տարածվել է ֆեյսբուքյան օգտատիրոջ մի հրապարակում, ըստ որի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողը իր հետ կոպիտ է վարվել։
Իրականում՛ 27.06.2019 թվականին, ժամը 16.00-ի սահմաններում, մետրոպոլիտենի նշված կայարան մուտք է գործել մի քաղաքացի, ով հեծանիվը վարելով մոտեցել է դրամարկղին։ Նկատելով հեծանվորդի պահվածքը, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողը մոտեցել է նրան, պատշաճ ներկայացել, պարզաբանել է մետրոպոլիտենից օգտվելու կանոնները՝ առաջարկելով հեծանիվը տեղափոխվել առանց վարելու, կամ հեռանալ տարածքից։
Քաղաքացին ընդունել է արված դիտողությունը, սակայն խոսակցության ընթացքը տեսաձայնագրել է իր բջջային հեռախոսով, որը փորձել է արգելել ծառայություն իրականացնող ոստիկանը, քանի որ մետրոպոլիտենում արգելվում է նկարահանում կատարել առանց մետրոպոլիտենի տնօրինության թույլտվության (հիմք՝ ՀՀ Տրանսպորտի նախարարության 19.05.1997 թ. թիվ 69/116-0006 հրաման)։