ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.08.2018 16:10
Պարզաբանում
Ճանապարհային ոստիկանությունը վերջին օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում, որի նպատակն է` հայտնաբերել ճանապարհային երթևեկության կոպիտ խախտումներ թույլ տվող, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող, իրենց տարատեսակ մրցավազքերի ու դրիֆտների իրավունք վերապահող կարգազանց վարորդներին հայտնաբերելն է: Ուժեղացված ծառայության ընթացքում այդ կարգի բազմաթիվ վարորդներ են հայտնաբերվել, ենթարկվել վարչական պատասխանատվության, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ակնհայտ է, որ այս գործողությունները բխում են հասարակության շահերից, բայց, ըստ երևույթին, որոշ վարորդների սրտով չեն հանրային անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները, և, ահա, mamul.am կայքում հայտնվում է «հոդված» , որով փորձ է արվում վարկաբեկել թե´ ՃՈ գործողությունները, թե´ ծառայության բազմամյա աշխատակիցներից մեկին` ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանին: Հայտնում ենք, որ «հոդվածում» արված` ՃՈ ուժեղացված ծառայության լուսաբանումը և ոստիկանութայն գնդապետի հետ «երկխոսությունները» բացարձակ չեն համապատասխանում իրականությանը, ավելին` նրան ճանաչում են շատ վարորդներ եւ հաստատ կփաստեն, որ բառապաշարն ու վարվելաձևը հատուկ չեն Հայկազ Մաթևոսյանին և վերագրման անհաջող փորձ են: Տեղեկացնենք, որ ճանապարհային ոստիկանությունը և ոստիկանությունն ընդհանրապես, անկախ որևէ մեկի ցանկությունից ու նախասիրությունից, շարունակելու է օրենքով իրեն լիազորված ծառայությունը և անհանդուժող է լինելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց փորձում են վեր դասել օրենքից և ոտնձգում են օրինականության պահանջների ու համակեցության կանոնների դեմ: