Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.06.2018 14:18

Պարզաբանում

Պարզաբանում

Հունիսի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հեռարձակված ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին հարց էր ուղղվել իր պաշտոնավարման ընթացքում բացահայտված հանցագործությունների վիճակագրության վերաբերյալ, ինչին ոստիկանության պետը խոստացավ պատասխանել ասուլիսից հետո: Հայտնում ենք, որ 2018 թ. մայիսի 10-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 7 դեպք․ բոլորն էլ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում բացահայտվել են նաև 2 սպանության փորձի, ավազակության1, կողոպուտի 15, բնակարանային գողությունների 16, անձնական ունեցվածքի գողության 268, շորթման 6, խուլիգանության 31, թմրանյութի հայտնաբերման 42, դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու 328, անձի առեւանգման 15, ապօրինի ծառահատման 19, որսագողության 3, զենք-զինամթերքի 12, խարդախության 223 դեպքերը: 2018թ.-ի մայիսի 10-ից հունիսի 15-ը արձանագրվել է 349 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ․ նախորդ տարի նույն ժամանակահատվածում զոհերի թիվը 28 էր։ Հիշյալ ժամանակահատվածում ոստիկանությունը ծավալուն աշխատանք է կատարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Ըստ օպերատիվ հաղորդագրությունների, բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 187 դեպք, որոնցից կաշառակերության` 30, պաշտոնական լիազորությունների չարաշահման` 37, յուրացման կամ վատնման` 107 դեպք, նաև` խարդախության 13 դեպք, որոնցով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել պետությանը: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 45 դեպք: Համարյա կրկնապատկվել է հետախուզական աշխատանքների արդյունավետությունը. անցած մեկ ամսվա ընթացքում հայտնաբերվել է 362 հետախուզվող անձ, 2017 թ. նույն ժամանակահատվածում` 244 հետախուզվող։