ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.08.2018 19:09
Պարզաբանում
168 ժամ.am-ին տված հարցազրույցում ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը անդրադարձել է ոստիկանության ու ոստիկանության պետի վերջին շրջանի գործունեությանը:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ շուտով կլրանա ոստիկանության պետի պաշտոնավարման 100 օրը, և այդ ժամանակ բոլորը կկարողանան ստանալ իրենց հարցերի լիարժեք պատասխանն ու գնահատականներ տալ կատարված կոնկրետ գործերով:
Իսկ Դուք, հարգելի պարոն Եղիազարյան, հաշվի առնելով իրավապահ գործունեության Ձեր անզուգական փորձը, կարծում ենք հատկապես կկարողանաք գնահատել և անպայման համեմատել ոստիկանության այսօրվա աշխատանքը կառույցի պատմության բոլոր ժամանակահատվածների հետ: