ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2018 19:46
Պարզաբանում
EcoNews.am կայքը տեղեկատվություն էր հրապարակել, որ մի <<ֆեյսբուքյան>> օգտատեր լուսանկարվել է որսի համար չթույլատրվող գիշատիչ թռչուն համարվող մեծ ճուռակի հետ և այդ լուսանկարները 2017 թվականին բեռնել է համացանց։
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ լուսանկարներում պատկերաված 16-ամյա Արգիշտին Ապարանի բնակիչ է։ Նա իր ծնողի հետ հրավիրվել է բաժին ու բացատրություն տվել։ Համաձայն Արգիշտիի հայտնածի՝ ինքը թռչունը գտել է 2017 թվականի օգոստոսին Ապարանում։ Մի քանի անգամ լուսանկարվել է, և, քանի որ թռչունը սատկած է եղել, ուստի այն գցել է գետը։
Ոստիկանության Ապարանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։