Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


27.06.2019 15:39

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

Մայիսի 21-ին մի ընկերության փաստաբան ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժին դիմում է ներկայացրել, որ Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղու թիվ 34 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է ընկերությանը և այդ անշարժ գույքի տարածքում մի շարք անձինք, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի մուտք են գործել ու բնակություն հաստատել։ Փաստաբանը դիմումով խնդրել է, որ ոստիկանությունը օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով անշարժ գույքի տարածքից դուրս հանի ներխուժած անձանց։ Ոստիկանության ծառայողներն այցելել են հիշյալ անշարժ գույքի տարածք և այնտեղ բնակություն հաստատած անձանց մեկ ամսյա ամսյա ողջամիտ ժամանակ են հատկացրել՝ տարածքը ազատելու համար։ Այդ անձանց պարզաբանվել է նաև, որ տարածքը կամովին չլքելու դեպքում դա կկատարվի օրենքով սահմանված կարգով։ Բացի այդ այցելությունը, ոստիկանները մի քանի անգամ ևս այցելել են հիշյալ տարածք և կատարել նմանօրինակ բացատրական աշխատանք։ Հունիսի 21-ին փաստաբանը նոր դիմում է ներկայացրել, որ ոստիկանությունն ընկերությանը պատկանող անշարժ գույքի տարածքում բնակվող անձանց  ներխուժումը վերացնելու գործընթացը հետաձգի մինչև հունիսի 25-ը։ Հունիսի 25-ին ոստիկանության ծառայողները ներխուժումը վերացրել են և շենքը հանձնել ընկերության պահնորդական ծառայությանը։ Այդ անձինք հունիսի 27-ին ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնելու ընթացքում հայտարարել են, որ ոստիկանության ծառայողները իրենց ծեծի են ենթարկել։ Պարզաբանենք, որ հիշյալ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ոստիկանության ծառայողները գործել են օրենքի շրջանակներում, ավելին՝ հանդուրժողականություն են ցուցաբերել նույնիսկ այն պարագայում, երբ շենքում բնակություն հաստատած անձինք դրսևորել են ագրեսիվ վարքագիծ՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Նշենք, որ ներխուժումը վերացնելու գործընթացը տեսանկարահանված է։