Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


09.02.2019 13:29

Փետրվարի 9-ին Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է քննչական կոմիտեի մի խումբ ծառայողների /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Փետրվարի 9-ին Վալերիյ Օսիպյանը պարգևատրել է քննչական կոմիտեի մի խումբ ծառայողների /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

Փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանին և մարզային ստորաբաժանումների մի շարք ծառայողների։
Ողջունելով նախաքննական մարմնի ներկայացուցիչներին՝ Վալերիյ Օսիպյանը ընդգծեց երկու ծառայությունների համագործակցության անհրաժեշտությունն ու փոխգործակցության զարգացումը, որը հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ազդակ է։ «Մենք ունենք համատեղ աշխատանքի երկարամյա փորձ, որի շնորհիվ բացահայտվել, բացահայտվում և, անգամ, կանխվում են առանձնապես ծանր հանցագործություններ»,- փաստեց ոստիկանության պետը՝ հույս հայտնելով, որ այսուհետ համագործակցությունը նոր մակարդակի կբարձրանա։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հավելեց, որ չնայած գործառութային որոշակի տարբերություններին, ոստիկաններն ու քննիչները համատեղ են պայքարում հանցավորության դեմ՝ արձանագրելով տեսանելի արդյունքներ։ Արման Պողոսյանը անդրադարձավ վերջերս տեղի ունեցած մի քանի առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը՝ շեշտելով, որ էական նշանակություն ունեցող ապացույցները վեր հանվեցին ոստիկանների և քննիչների արագ արձագանքման, համատեղ օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հատուկ շնորհակալություն հայտնեց ոստիկանության փորձաքրեագետներին՝ ընդգծելով, որ նրանց տիտանական աշխատանքի շնորհիվ է նաև, որ այդ հանցագործությունները բացահայտվեցին թարմ հետքերով։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ հանցագործությունների բացահայտման աշխատանքներում մեծածավալ քննչական գործողություններ իրականացնելու, ինչպես և սերտ համագործակցություն ապահովելու համար քննչական կոմիտեի մի շարք ծառայողներ պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար մեդալով» և ՀՀ ոստիկանության պատվոգրով։
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով պարգևների արժանացան նաև ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մի շարք ծառայողներ, այդ թվում՝ փորձաքրեագետներ՝ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման գործում ներդրած ավանդի համար։