ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.04.2015 18:44
Վլադիմիր Գասպարյանը պարգևատրեց քաղաքացուն՝ զինված հանցագործներին հետապնդելու, վնասազերծելու և ոստիկանությանն աջակցություն ցուցաբերելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օրերս անդրադարձլ ենք մարտի 24-ին Բյուրեղավանում տեղի ունեցած դեպքին, երբ քաղաքացին նախ կանխել էր հանցագործության փորձը, ապա հետապնդել զինված հանցագործներին և նրանց հետ ընդհարման ժամանակ մարմնական վնասվածք ստացել:
Բյուրեղավանի բնակիչ Արտյոմ Ավագյանի գործողությունները ոստիկաններին օգնեցին արագ բացահայտել հանցագործությունն ու հայտնաբերել կատարողներին:
Ապրիլի 8-ին Արտյոմ Ավագյանը հյուրընկալվել էր ոստիկանությունում:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց նրան՝ կյանքին վտանգ սպառնացող պայմաններում հանցագործությունը կանխելու, զինված հանցագործներին հետապնդելու և վնասազերծելու, ինչպես և ոստիկանությանն աջակցություն ցուցաբերելու համար, և պարգևատրեց շնորհակալագրով ու ոստիկանության զինանշանը կրող ժամացույցով:
Անմիջական ու ջերմ զրույցի ընթացքում ոստիկանության պետը կարևորեց քաղաքացիների և ոստիկանության համագործակցությունն ու բարձր գնահատեց Արտյոմ Ավագյանի քաղաքացիական պահվածքը: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ բարդ իրավիճակներում անհրաժեշտ է առավելագույնս զգույշ ու շրջահայաց լինել, անմիջապես պետք է դիմել ոստիկաններին և ձեռնպահ մնալ ինքնագործունեությունից, ինչը կարող է վտանգել թե քաղաքացուն, թե այլոց կյանքն ու առողջությունը: