ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2015 10:23
«Օպել Վեկտրա»-ի ուղևորներից մեկը մահացել է
Դեկտեմբերի 20-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17-ի սահմաններում «ԿրԱԶ 6510» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 49-րդ կմ-ին բախվել է «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 1980 թ. ծնված Ծատուր Հովսեփյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: