ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2018 09:56
Պատահարներ ավտոճանապարհներին
Սեպտեմբվերի 12-ին, ժամը 09.20-ին, Երեւանի Ազատամարտիկների փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 02.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Վախթանգովի փողոցում բախվել է շինության պատին. 29-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենջ Ռովեր» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի վարորդը եւ 4-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Վեդի-Արարատ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին. 17-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 74-րդ կմ-ին շրջվել է. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Նիսան Պայտֆանդեր» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Բերդավան-Զորական ճանապարհի 50-րդ կմ-ին դուրս է եկել երեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին. 35-ամյա ուղեւոը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։