Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


10.09.2018 11:09

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 8-ին, ժամը 09.45-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Պրիորա», «Տոյոտա» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյտա»-ի, «Ֆոլքսվագեն»-ի վարորդները եւ վերջինիս 18-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.20-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21213» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 38-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քասախի կիրճում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել քարին. երկու ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՀՈՎՈ» բեռնատար ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 87-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրա»-ի 57-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին եւ կողաշրջվել. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 24.5-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2410» եւ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.45-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորը. 35-ամյա վարորդը եւ 38-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» եւ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 01.45-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին իրար են բախվել «Հոնդա» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։


***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 08.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում բախվել է մայթեզրի արգելապատնեշին ու ծառին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.45-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Նիսան», «Միցուբիշի» եւ երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մայրաքաղաքային խճուղում բախվել է կայանված երկու «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաների. «Մերսեդես»-ի 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-21073» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աճառյան փողոցում բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային եւ առաջ ընթանալով՝ բախվել էլեկտրասյանը, ապա «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21073»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, Երեւանի Աճառյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 40-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արմավիրի Երեւանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» եւ «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց C 180»-ի 23-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Ֆորդ Սիերա» մակնիշն ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ԲՄՎ 316-Ի» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ծառին եւ ընկել ձորակը. 24-ամյա վարորդը եւ Վրաստանի քաղաքացի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ռենո» բեռնատար մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ճանապարհի 14-րդ կ/մ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճանփեզրի պատին. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 04.25-ի սահմաններում, «Մերսեդես C 240» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե սյանը. երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ԿրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Ստեփան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ձորակը. 68-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 23-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին. վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Աբովյանի Մայակովսկի գյուղի սկզբնամասում իրար են բախվել «Լեքսուս» եւ «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները եւ «ՎԱԶ-21101»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 12.15-ի սահմաններում, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան Արզական գյուղի Բջնիի խճուղում կողաշրջվել եւ ընկել է մոտակա տան բակը. վարորդը եւ 69-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվադնանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.30-ին, Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 22.50-ին, Գյումրի քաղաքի Արամ Մանուկյան փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը եւ 35-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Շիրակի մարզի Աշոցք գյուղի «Վիվա Սելլ» գրասենյակի մոտ իրար են բախվել «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան եւ «Դաիչի 200» մոտոցիկլետը. 27-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 86-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Հոնդա» մականիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։