Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


07.09.2018 10:20

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13.00-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ագաթանգեղոսի եւ Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, ինչից հետո մեքենան բախվել է կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 14.40-ին, Երեւանի Շիրազի եւ Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.25-ին, Երեւանի Եղբայրության եւ Մանթաշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 19-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 08.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Քրիստափորի եւ Սեւանի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Էրեբունի եւ Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.40-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի ՀԱ Բ2 թաղամասում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 03.25-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Իսակովի պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին եւ կողաշրջվել. «Միցուբիշի»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 15.30-ին, «Բոգդան» ավտոբուսի վարորդը Երեւանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 11.40-ին, Երեւանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.25-ին, Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցի կամրջի վրա իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Օպել» եւ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 54-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 5-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնից ստացվել է հեռախոսագիր, որ նույն օրը, ժամը 22.20-ին, «գլխի պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել 2-ամյա աղջնակ, որը, ըստ ծնողի հայտարարության, իրենց տան աստիճաններից ընկել է:
Պարզվել է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իրենց տան դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել երեխային` պատճառելով նշված վնասվածքը:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքեայի վարորդը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում վրաերթի է ենթարկել 47-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 22.50-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Բյուրեղավան-Նուռնուս ճանապարհին բախվել է ճամփեզրի բետոններին. 36-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 97-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։