Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


05.05.2017 16:35

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Բազմաթիվ հասցեներում 100-ից ավելի անձինք են հաշվառված. 18 հազար ընտրող՝ 621 հասցեում» հրապարակման առնչությամբ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ <br>«Բազմաթիվ հասցեներում 100-ից ավելի անձինք են հաշվառված. 18 հազար ընտրող՝ 621 հասցեում» հրապարակման առնչությամբ

Զանգվածային լրատվության միջոցներով շրջանառված «Բազմաթիվ հասցեներում 100-ից ավելի անձինք են հաշվառված. 18 հազար ընտրող՝ 621 հասցեում» հրապարակման համաձայն՝ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակներում տեղ գտած անձանց տվյալների համադրությամբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները պարզել են, որ Երեւան քաղաքի 616 հասցեի վրա հաշվառված է ընդհանուր առմամբ` 18 հազար 404 ընտրող:
Հրապարակման համաձայն՝ ընտրողների ցուցակների հասցեների համադրությամբ, սակայն, պարզ է դառնում, որ կան հասցեներ, որտեղ հաշվառված են անգամ 200-ից 250 հոգի (օրինակ՝ Երեւան քաղաքի Հաղթանակ 2 փողոցի 45 հասցեում հաշվառված է 229 ընտրող, Զաքարիա Քանաքեռցու փողոցի 32 հասցեում՝ 103 և այլն):
Հասցեների խնդրի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը բազմիցս տվել է պաշտոնական պարզաբանումներ:
Հաղթանակ 2 փողոց 45 հասցեն ծերանոց է, Զաքարիա Քանաքեռցու փողոցի 32 հասցեն (Քանաքեռի գերեզմանատան հարևանությամբ բնակելի տարածություններ) ընդգրկում է տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով տարիներ շարունակ հաշվառված են նշված հասցեներում:
Կարող ենք թվարկել նմանատիպ շատ օրինակներ:
Մոլդովական փ. 32/4, Զվարթնոց, Ա. Ահարոնյան փ. 62 հասցեները հանրակացարանային բնակելի տարածություններ են` չհասցեավորված սենյակներով:
Իսակովի փ. 27 և 83, Ավան 4-րդ փ., 2-րդ նրբանցք 17 տ., Սիլիկյան թաղամասի քոթեջատիպ տնակ, Հովհաննիսյան փողոց 89, Պոպովի փողոց 21 տ. (ընդհանուր բակով սեփական տներ), Սիլիկյան թաղամասի 7 փ. Ռումինական տնակ, Հաղթանակ (գյուղ), Փիրումյան միկրոշրջան (նորակառույց թաղամաս, ոչ բոլոր տներն են հասցեավորված), Գր. Զոհրապի փ. 117, Մեծարենցի փ. 39 Ա, Գր. Զոհրապի փ. 88, Ջանիբեկյան փ. 35, Ջանիբեկյան փ. 36, Ա. Վշտունու 3 նրբ. 11, Վ. Ռուստամյան փ. 17, Աղասու փ. 45, Էմինեսկու 1 փ. 24, Քանաքեռ 1 փ. 1, Զաքարիա Քանաքեռցու փ. 1, Քանաքեռ Կյն. 27, Էմինեսկու 1 փ., Քանաքեռ 5 փ. 18, Վերին Շենգավիթ 6 փ. 2, Նորագավիթ 1 փ. 126, Բագրատունյաց 2 նրբ 2, Սարի թաղ 19 փ. 10, Դիմիտրովի փ 3, Գլինկայի 1 նրբ 1, Երկաթուղայինների 7 փ. 8, Նոր Արեշ 14 փ. 61, Քանաքեռ շրջ. Թունել, (դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով տարիներ շարունակ հաշվառված են նշված հասցեներում: